Ռազմիկ Առաքելյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 3-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հաշվի առնելով Ռազմիկ Առաքելյանի 2023 թվականի հունվարի 3-ի համաձայնությունը՝ կարգադրում եմ.

1.Ռազմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ 2023 թվականի հունվարի 3-ից արտամրցութային կարգով նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի (ծածկագիր՝ 1-1.2-7) պաշտոնում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել