Անհատ ձեռնարկատերն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում: Այսինքն՝ պատասխանատվություն կրելիս անհատ ձեռնարկատիրոջ գույքը չի սահմանազատվում որպես ֆիզիկական անձ իրեն պատկանող գույքից:
Անհատ ձեռնարկատերն օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն` իր կողմից այլ անձանց պատճառված վնասի համար: