Մաքսային փոխադրողը

Մաքսային փոխադրողը օրենսգրքով սահմանված կարգով մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրումն իրականացնող և սահմանված կարգով լիցենզիա ստացած իրավաբանական անձն է:

Մաքսային փոխադրողն իր գործունեությունն իրականացնում է օրենսգրքի և այլ իրավական ակտերի համաձայն:

Մաքսային փոխադրող հանդիսացող անձանց կողմից «տարանցիկ փոխադրում» ռեժիմով բաց թողնված ապրանքների տեղափոխումը կատարվում է առանց պարտադիր մաքսային ուղեկցման:

Մաքսային փոխադրողը պարտավոր է`
ա) կատարել մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրումների հաշվառում և մաքսային մարմիններին վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով ներկայացնել հաշվետվություն այդ փոխադրումների վերաբերյալ.
բ) ունենալ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրման համար մաքսային ապահովումների միջոցների կիրառման հնարավորություն ունեցող սեփական կամ վարձակալված տրանսպորտային միջոցներ.
գ) իրավաբանական հասցեի, գտնվելու և (կամ) գործունեության վայրերի, տնօրենի փոփոխության դեպքում դրանց վերաբերյալ 15-օրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրել վերադաս մաքսային մարմնին.
դ) ապահովել իր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունը վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել