Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր

Դեկտեմբերի 31-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագծի մարտական դիրքեր:

Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Նորին Սրբությանը դիմավորեց ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։

Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով հայրենյաց պաշտպաններին, մեծապես արժևորեց հայ զինվորների և հրամանատարների նվիրյալ ու անձնվեր ծառայությունը հայրենիքին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անփորձանք և ապահով ծառայություն մաղթեց ամենքին՝ նշելով, որ մեր զինվորականները մշտապես Հայոց Հայրապետի և հայ եկեղեցականների աղոթքներում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել