Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` լուսադեմին ցածրադիր գոտում՝ մառախուղ:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 1-5-ի լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան` 2-3մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի, հունվարի 1-2-ին կբարձրանա 3-5 աստիճանով։