Հայկ Սիմոնյանը վերանշանակվել է իր պաշտոնում․ վարչապետի որոշում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 30-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 6-րդ մասով և հաշվի առնելով Հայկ Սիմոնյանի գրավոր համաձայնությունը`

1. Վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության դիմումների քննարկման, ընթացքի ապահովման և խորհրդատվության բաժնի պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-11-Ղ3-1) Հայկ Մովսեսի Սիմոնյանին վերանշանակել վարչապետի աշխատակազմի դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության դիմումների քննարկման բաժնի պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-13.1-Ղ3-1) պաշտոնում։

2. Հայկ Մովսեսի Սիմոնյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել