Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտել է նախկինում դատվածություն չունեցող Էրիկ Մարկոսյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, 2007թ. ամբաստանյալ Էրիկ Մարկոսյանը մեկնել է ՌԴ` արտագնա աշխատանքի: Այդ ընթացքում նրա քույրը՝ Աննա Մարկոսյանը, հեռախոսով ծանոթացել է ազատազրկման վայրում պատիժը կրող Կարեն Վարդանյանի հետ: Նույն թվականին էլ «Կոշ» ՔԿՀ-ում ամուսնացել է վերջինիս հետ:
Ամուսնությունից հետո Կարեն Վարդանյանը ազատազրկման վայրից հաճախ կնոջից գումարներ է պահանջել` սպառնալով, որ եթե դրանք ժամանակին չհասնենազատազրկման վայր, ապա իր կապերի միջոցով կվնասի ՌԴ-ում գտնվող եղբորը:
2011թ. օգոստոս ամսին Կարեն Վարդանյանը ազատվել է պատիժը կրելուց և սկսել է բնակվել կնոջ տանը: Նույն թվականի սեպտեմբեր ամսին տուն է վերադարձել նաև Աննայի եղբայրը: Համատեղ բնակվելու ընթացքում Կ. Վարդանյանը հաճախակի տուն է եկել ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանություն է սարքել և ծեծի ենթարկել կնոջը:
Հերթական անգամ ծեծի ենթարկելով կնոջը՝ վնասել նրա աջ ձեռքի ցուցամատը: Հաջորդ օրը Կ.Վարդանյանը կրկին գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ առևտրի կրպակում ծեծի է ենթարկել Աննային, որի ընթացքում վերջինիս հաջողվել է փախչել կրպակից դեպի տան կողմ, սակայն ամուսինը հետապնդել է նրան, փողոցում բռնել, գցել գետնին ու սկսել հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Երկու անծանոթներ օգնության են հասել նրան և ուղեկցել մինչև շենքի բակ, որտեղ էլ Աննային դիմավորել է եղբայրը և տարել տուն: Որոշ ժամանակ անց տուն է եկել նաև Կարեն Վարդանյանը և շարունակել ցինիկ տոնով խոսել նրանց հետ: Ամբաստանյալը փորձել է կարգի հրավիրել իր փեսային, սակայն նրան դա չի հաջողվել, և Կ. Վարդանյանի առաջարկությամբ դուրս են եկել տանից՝ իրենց հարցերը լուծելու համար:
Բակում Կ. Վարդանյանը ամբաստանյալին ասել է . ,,Եթե այդքան տղա ես, գնանք մի խախանդ տեղ ու խոսենք,,: Որպես խախանդ վայր ընտրել են Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի ,,Արզնի,, ՀԷԿ-ի ջրատարի մոտակա տարածքը և շարունակել վիճաբանությունը: Այդ ընթացքում Է. Մարկոսյանը իր գրպանում եղած դանակով Կ. Վարդանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին և ձախ բազկին, պատճառել թափանցող բնույթի վերք` թոքահյուսվածքի վնասումով, որից հետո հրել և գցել է ,,Արզնի,, ՀԷԿ-ի ջրատարը, որտեղ էլ հայտնաբերվել է նրա դին:
Նշենք, որ դատահոգեբանական փորձաքննությամբ հաստատվել է, որ դեպքի օրը ամբաստանյալ Էրիկ Մարկոսյանը գտնվել է հուզական գրգռված վիճակում, որն էապես ազդել է նրա վարքի և գիտակցության վրա, նվազեցնելով նրա գործողությունների բովանդակությունը կառավարելու և դրանց հետևանքները կանխելու ունակությունը:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել ամբաստանյալի կողմից կատարված հանցանքի բնույթը և հանրորեն վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող և նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, այն է` որպես անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժըմեղմացնող հանգամանքները դատարանը դիտեց այն, որ նա բնութագրվում է դրանականորեն, նախկինում դատված չի եղել, ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, ընդունել է մեղքը և զղջացել է կատարվածի համար, առաջին անգամ հանգամանքներիպատահական զուգորդմամբ կատարել է միջին ծանրության հանցանք, հանցանքը կատարել է կյանքի ծանր հանգամանքների զուգորդմամբ և կարեկցանքիշարժառիթով, խնամքին են գտնվում քույրը և 2-րդ խմբի հաշմանդամ մայրը, որոնք չեն աշխատում, երիտասարդ է:
Որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ գործում առկա չեն:
Նշված հանգամանքները հաշվի առնելով՝ դատարանը վճռել է Էրիկ Մարկոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով և դատապարտել 4 տարի ազատազրկման:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված: