Իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը, արձագանքելով ԲԴԽ որոշմանը, որի համաձայն՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հանվել է հակակոռուպցիոն դատարանի թեկնածուների ցուցակից։
«Մացոյականությունը մասամբ մերժվում է, ինչը ինքնին դրական միտում է (մերժման իրական շարժառիթները և դրանց աղբյուրները հայտնի չեն):
Հուսով եմ` «մարդու» արժանապատվությանը հարվածող այսօրվա դեպքը, երիտասարդ սերնդի դատավորների միջավայրում, կկանգնեցնի «նեոմացոյականություն» քաղցկեղի տարածումը»։
Ավելի վաղ ԲԴԽ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ դեկտեմբերի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ որոշեց դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի հիմքով:
Այսինքն՝ Մնացական Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան: