Ի՞նչ մասնագետներ են ներգրավված Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում

Կենտրոնական ռազմաբժշական հանձնաժողովը (այսուհետ՝ ԿՌԲՀ) ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական փորձաքննության հաստիքային մարմին է, որի նախագահը և մասնագետները նշանակվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: ԿՌԲՀ-ն համալրվում է թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջ և մաշկավեներոլոգ բժիշկ-մասնագետներով:

ԿՌԲՀ-ն ունի ՀՀ զինանշանով կնիք, ձևաթերթիկներ և անհատականացման այլ միջոցներ:

ԿՌԲՀ-ի գործառույթներն են.
1) ՀՀ ԶՈՒ-ում կազմակերպել ռազմաբժշկական փորձաքննությունը, ղեկավարել և վերահսկել փորձաքննություն իրականացնող մարմինների աշխատանքը,
2) մշակել զինծառայողների և զինապարտների` զորամասերի միջև ըստ առողջական վիճակի նպատակահարմար բաշխման բժշկական ցուցումներ, ինչպես նաև ՀՀ տարբեր տարածաշրջաններում զինծառայության ընթացքում ռադիոակտիվ նյութերով և իոնացնող ճառագայթների այլ աղբյուրներով, հրթիռային վառելիքի բաղադրամասերով և խիստ թունավոր այլ նյութերով, 30-300 կհց հաճախականության դիապազոնի ԷՄԴ ստեղծող ռադիոտեխնիկական միջոցներով, օպտիկական քվանտային գեներատորներով (հետագայում ՌՆ ԻՃ այլ աղբյուներ, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրներ) աշխատող զինծառայողների բժշկական հակացուցումներ,
3) պլանային (տարին մեկ անգամ), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացնել հաշվետվություն` ԶՈՒ-ում իրականացվող ռազմաբժշկական փորձաքննության գործընթացի մասին,
4) որոշումներ ընդունել ստորադաս փորձաքննական մարմինների եզրակացությունները հաստատելու կամ մերժելու, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, զինծառայողներին և զինապարտներին փորձաքննության ենթարկելու վերաբերյալ,
5) որոշումներ ընդունել, հաստատել կամ անհրաժեշտության դեպքում վերանայել փորձաքննության ստորադաս մարմինների որոշումները՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, զինծառայողների հիվանդությունների, վերքերի, վնասվածքների, խեղումների և կոնտուզիաների, մարտական գործողությունների, ՀՀ սահմանների պաշտպանությանն առնչվող պատճառական կապի վերաբերյալ,
6) ռազմաբժշկական փորձաքննության տեսակետից ուսումնասիրել զինվորական ու քաղաքացիական բուժհիմնարկներում հիվանդ զինծառայողների հետազոտման, բուժման և փորձաքննության որակն ու ընթացքը,
7) անհրաժեշտության դեպքում հիվանդ զինծառայողներին ուղարկել լրացուցիչ հսկողական բուժհետազոտման, պահանջել նրանց անձնական գործերը, թոշակավորման, բժշկական փաստաթղթերը, բնութագրերը, արխիվային տեղեկանքները և այլ փաստաթղթեր,
8) բուժական կամ վերականգնման նպատակով համապատասխան կարգով նախատեսված դեպքերում և ժամկետներով ազատել ծառայողական պարտականություններից կամ տրամադրել արձակուրդ,
9) փորձաքննություն իրականացնող մարմինների գործունեության կատարելագործման նպատակով ներգրավել քաղաքացիական և զինվորական բուժհիմնարկների առաջատար մասնագետների,
10) անհրաժեշտության դեպքում ներկայացնել կարծիք` երիտասարդ համալրման առողջական վիճակի վերաբերյալ,
11) զինված ուժերում ռազմաբժշկական փորձաքննության մարմինների գործունեության արդյունքները քննարկելու և գնահատելու համար տեղեկատվություն պահանջել ռազմաբժշկական ստորադաս մարմիններից, զորամասերից, զինվորական և քաղաքացիական հիմնարկներից,
12) ռազմաբժշկական փորձաքննության հարցերում ԿՌԲՀ-ի որոշումները վերջնական են և կարող են բողոքարկվել դատական կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել