Լևոն Բալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում

24 տարի Արդարադատության նախարարության ՀԿԱԾ-ում աշխատած Լևոն Բալյանը նշանակվել է նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարությունից։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Լևոն Բալյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ:

Աշխատանքային գործունեություն

1999-2007 թթ․ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Ավան և Նոր-Նորք, Արմավիրի մարզային, Աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժիններում՝ որպես հարկադիր կատարող, ավագ հարկադիր կատարող, առաջատար խորհրդատու, գլխավոր խորհրդատու և մարզային բաժնի պետի տեղակալ

2007-2008 թթ․ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևանի քաղաքային բաժնի պետի տեղակալ

2008-2016 թթ․ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ, Ավան և Նոր-Նորք, Աջափնյակ և Դավթաշեն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Վարչական ակտերով բռնագանձումների բաժինների պետ

2016-2019 թթ․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի, ապա Տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժին պետ

19․08․2019 թ․-2022 դեկտեմբեր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել