Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորի ոչ բարեկամ երկրների ղեկավարներին ամանորի կապակցությամբ, նրանց հետ գործնականում շփումներ չկան, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Մենք իրականում նրանց հետ շփումներ չունենք: Եվ հաշվի առնելով անբարյացակամ գործողությունները, որոնք նրանք ձեռնարկում են շարունակական հիմունքներով, նախագահը չի շնորհավորի»,-այս մասին լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Պուտինը կշնորհավորի՞ Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամ երկրների ղեկավարներին։