Մարիաննա Ստեփանյանը գործուղվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Բարձրագույն դատական խորհրդի դեկտեմբերի 29-ի որոշմամբ  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարիաննա Ստեփանյանը գործուղվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարիաննա Ստեփանյանին, 2022 թվականի դեկտեմբերի 29-ից 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ, գործուղել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ շարունակելով քննել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարիաննա Ստեփանյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել