Արցախ վերադառնալ և Ամանորը ծնողների հետ դիմավորել․ Հայաստանում մնացած արցախցի երեխաների երազանքը

ՀՀ-ում Արցախի ներկայացչությունում Ձմեռ Պապն այցելել է Ադրբեջանի կողմից Արցախի բլոկադայի հետևանքով արդեն մոտ քսան օր Երևանում առանց ծնողների մնացած Արցախցի փոքրիկներին։

Ամանորյա անակնկալներով փորձել են փոքր ինչ տոնական տրամադրություն պարգևել փոքրիկներին։ Նրանցից շատերի դեպքում դա այնուամենայնիվ հաջողվեց, բայց կային երեխաներ, որոնց դեմքին այդպես էլ ժպիտ չնշմարվեց։ Ինչպես երեխաները խոստովանեցին Ձմեռ Պապին՝ այսօր իրենց միակ և ամենաբաղձալի երազանքը հայրենի Արցախ վերադառնալն է և Ամանորը ծնողների հետ դիմավորելը։

Ահա այսպիսի պարզ, մարդկային, այլ երեխաների երազանքներից տարբերվող երազանքներ ունեն Արցախցի մանուկները Ամանորի նախաշեմին։

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամների կողմից։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել