Հունվարի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստների, եռամսյակային հրատապ օգնության չափերը կբարձրանան

2023 թվականի հունվարի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստների, եռամսյակային հրատապ օգնության ամսական չափերը կդառնան 20,000 դրամ (18,000 դրամի փոխարեն), իսկ անապահովության միավորը կպահպանվի 2022 թվականի համար սահմանված չափով՝ 28.00:

2023 թվականի հոկտեմբերի 1-ից նպաստների չափերը նախատեսվում է վերանայել՝ պայմանավորված ընտանիքի սոցիալական (անապահովության) գնահատման նոր համակարգի գործարկմամբ։

Անապահովության գնահատման նոր մոտեցմամբ նպաստի իրավունք ստացած բնակչությունը կստանա այնքան նպաստ, որը նրանց եկամուտների մակարդակը կհավասեցնի նվազագույն պարենային զամբյուղին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել