ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 29-ին այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս։
Այս մասին հայտնում ենք Ազգային ժողովից։
Հրամանատարության եւ զինվորների հետ զրույցից հետո ԱԺ նախագահը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է մարտական դիրքեր։
Առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին Ալեն Սիմոնյանը շնորհավորել է գալիք Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ՝ մաղթելով անվտանգ եւ խաղաղ տարի: