Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
«Հարգելի քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու և հետիոտնի անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զ. Սարկավագի – Է. Հասրաթյան և Զ. Սարկավագի – Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկներում:
Վերոգրյալով պայմանավորված՝ նշված խաչմերուկներում երթևեկության կազմակերպումը կկարգավորվի լուսացույցներով»:

