Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 27-ին ստորագրել է
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
«Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
«Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին,
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին,
«Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը,
«Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: