«Պահպանողական» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ի գիտություն ընդունելով ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանը միութենական պետության կազմի մեջ մտցնելու ճնշումների վերաբերյալ դեկտեմբերի 26-ին գաղտնազերծած տեղեկատվությունը․
Պահպանողական կուսակցությունը գտնում է, որ ՀՀ ինքնիշխանությունը նշված սպառնալիքից պաշտպանելու համար անհրաժեշտ է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և քաղաքական օրակարգ բերել ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս բերելու, ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հավիրման, լյուստրացիա իրականացնելու և քաղաքական համակարգը ռուսական գործակալներից մաքրելու հարցերը։
ՊԿ-ն նաև պատրաստակամություն է հայտնում համագործակցել հայկական առողջ ուժերի հետ ՀՀ-ում արտահերթ ընտրություններին կազմակերպված մասնակցելու և ընտրողների մեծամանության քվեն ստանալու համար»։