Հրապարակվել են Արցախում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների մանրածախ գների դիտարկման արդյունքները

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. դեկտեմբերի 27-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 23 առևտրային օբյեկտներում իրականացվել են մի շարք լայն սպառման ապրանքատեսակների մանրածախ իրացման գների վերաբերյալ դիտարկումներ:Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից։

«Ավելի մատչելի որոշ ապրանքատեսակների, մասնավորապես՝ ալյուրի, մակարոնեղենի և բրնձի բացակայութամբ պայմանավորված, դիտարկումների ընթացքում ֆիքսվել են որակական ավելի բարձր հատկանիշներ ունեցող ապրանքատեսակները՝ համապատասխան իրացման գներով»,- նշված է հաղորդագրությունում։

Ավելի մանրամասն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել