ՌԴ խաղաղապահներն ակցիա իրականացնող արցախցիների հետ հանդիպելու պատրաստակամություն են հայտնել

Բազմաթիվ արցախցիներ Ստեփանակերտից քայլերթով հասել են օդանավակայան՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպման և 2020 թվականի Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը կատարելու պահանջով:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ակցիայի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանը նշեց, որ քայլերթը ցույց է տալիս պայքարելու իրենց վճռականությունն ու պահանջատիրությունը:

«Մեր ժողովուրդն ընտանիքներով, երեխաներով, այդ հայտարարության համաձայն է մնացել Արցախում: Հիմա փաստացի դրա կետերը խախտվում են: Այդ պատճառով մենք եկել ենք ասելու, որ նույնպես մարդ են, ժողովուրդ ենք և ունենք իրավունքներ: Այս ակցիան ոչ միայն Ռուսաստանին է վերաբերում, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Իրեն դեմոկրատական համարող յուրաքանչյուր պետություն պիտի անմիջապես միջոցառումներ ձեռնարկի և Ալիևին բացատրի, որ ժողովրդի հետ նման կերպ չեն վարվում. այդ ամենը բումերանգի պես հարվածելու է նաև ձեզ»,-նշեց Պետրոսյանը:

Ակցիայի մասնակիցները խաղաղապահ զորակազմի անցակետում փոխանցել են Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու իրենց պահանջը, որից հետո խաղաղապահները հայտնեցին, որ համաձայն են հանդիպել ակցիայի ներկայացուցիչների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել