Մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով․ հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում են Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից։

«Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն ս․թ․ դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2023 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 03:00-ին:

Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր և անխափան երթևեկություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել