Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ ոստիկանություն

Դեկտեմեբրի 26-ին, ժամը 01.40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի տղամարդ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ բալահովիտցի երիտասարդը հիվանդանոց էր տեղափոխվել  Հացավան գյուղի գազալցակայանի մոտակայքից:

Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ:

Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 23.50-ի սահմաներում, Կոտայքի մարզի Հացավան գյուղի անասնաֆերմայի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր Աբովյան քաղաքի 50-ամյա մի բնակիչ:

Դեկտեմբերի 26-ին նա հայտնաբերվեց, ձերբակալվեց, տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվեց Աբովյանի քննչական բաժին:

Նախաձեռնված քրեական վայույթը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել