Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 26-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են տարել 46-ամյա Չինար Մ.-ին, որը դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը) և 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածների մեղադրանքով:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: