46-ամյա կալանավորի դի է հայտնաբերվել

Այսօր, ժամեր առաջ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի 46-ամյա մի կալանավորի ինքնազգացությունը վատացել է։ Հիվանդանոց տեղափոխվելուց և հետազոտվելուց կարճ ժամանակ անց, կալանավորը վերադարձվել է բանտ և բանտում մահացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Պատկերացնո՞ւմ եք։ Հիվանդանոցում չեն ընդունել ստացիոնար բուժման, չեն հոսպիլատացրել, վերադարձրել են բանտ և մահացել է։

Գիտե՞ք, թե սա ինչի արդյունք է․ այն բանի, որ պետության համար կալանավորը միշտ սիմուլյանտ է, կալանավորի առողջությունը չի վատանում, նա չի հիվանդանում, ոչնչի կարիք չի զգում։ Կալանավորի պարտականությունն է առողջ կրել կալանքը։

Ցավակցում եմ մահացածի հարազատներին և հուսով եմ, որ պատշաճ քննությունը կբացառի հետագայում նմանատիպ դեպքերը»,-գրել է նա։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել է դատապարտյալի կենսաբանական մահ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից:

«2022 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 11:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1976թ. ծնված Ա.Խ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեկտեմբերի 26-ին ժամը 18:00-ի սահմաններում, դատապարտյալը վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին, Ժամը 01:10-ի սահմաններում, Ա.Խ.-ի ինքնազգացողությունը դարձյալ կտրուկ վատացել է, կանչվել է շտապօգնություն, որը ժամը 01:25-ի սահմաններում արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել