Թեև տարբեր տելեգրամյան ալիքներով տեղեկատվություն է պտտվում, որ Լաչինի միջանցքը արդեն բացվել է կամ կարող է բացվել շուտով, բայց ադրբեջանցի «ցուցարարները» հայտարարել են, որ այս գիշեր ևս անցկացնելու են միջանցքում, հայտնում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Ես հույս ունեմ, որ Սանկտ-Պետերբուրգում ընթացող ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթաժողովից հետո որևէ հանգուցալուծում լինի, ավելի կոնկրետ՝ Պուտինը փորձի իրեն դիրքավորել որպես հարց լուծող, բայց ցավոք, դեռ դրա մասին խոսելը վաղ է:
Հատկապես, որ Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպում նախատեսված չէ: Ամեն դեպքում իրավիճակը շատ բարդ է և սպասումը հսկայական ջանքեր է տանում: Հուսանք՝ իսկապես շուտով դրական լուր կունենանք: Բայց դեռևս վաղ է դրա մասին խոսել: Չմոռանանք, որ այս ամենը նաև նյարդերի պայքար է…»,-նշել է նա։