2002թ․-ի այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են օդերևութաբանական պատմության ընթացքում դիտված ամենաուժեղ սառնամանիքները։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Արարատի հատվածում օդի ջերմաստիճանը հասել է մինչև -31,6, Երևանում -28,2 աստիճանի»,-նշել է նա։
Հավելենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ Երևանում դեկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` գիշերը և առավոտյան մառախուղ:
Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-31-ին գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: