Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` գիշերը և առավոտյան մառախուղ:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-31-ին գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
