Երևանում արցախցի երիտասարդների կողմից ինքնաբուխ հավաք է կազմակերպվել

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր, Ստեփանակերտի հանրահավաքին զուգահեռ, Երևանում արցախցի երիտասարդների կողմից ինքնաբուխ հավաք է կազմակերպվել, որի շրջանակներում մասնակիցները Ազատության հրապարակից երթով գնացել են Հանրապետության հրապարակ։

«ՀՀ կառավարության առջև ներկայացվեցին հիմնական պահանջներն ու կոչերը: Այդ ընթացքում հրապարակում հնչում էին տոնական երգեր, այնինչ դրա փոխարեն Երևանի քաղաքապետարանը պետք է այս օրերին հնչեցնի նաև արցախյան թեմատիկայով երգեր՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի: Ամանոր տոնելը կարևոր է, բայց պակաս կարևոր չէ ազգային հրատապ հիմնախնդիրների հանդեպ պետական ու հանրային մշտական ուշադրության ցուցաբերումը, այլապես մեկ օր չենք կարողանալու տոնել նույնիսկ Ամանորը:

Վաղը (ամսի 26-ին) ժամը 19:00-ին պլանավորվում է Արցախի զորակցության ու իրազեկման հավաք ու երթ Երևանի Ազնավուրի հրապարակում. համեցե՛ք»,- գրել է Բեգլարյանը։

Նշենք, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրվել էր համաժողովրդական հանարահավաք՝ Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու կապակցությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել