ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը, արձագանքելով Արցախում անցկացրած հանրահավաքին, գրում է.
«Ազգերի ինքնորոշման իրավունքը հենց այսպես է լինում: Այս լուսանկարը, հանցավոր հումանիտար աղետից երկու շաբաթ և ավելի՝ չընկրկելը: Արցախցիները 1991 թվականից ամբողջ աշխարհին ապացուցել են ու հենց միջազգային հանրության երկակի ստանդարտների պատճառով մինչ օրս ապացուցում են ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԻ փաստերը:
Արցախից ուժ ենք ստանում, Արցախը մեր հաղթանակի սիմվոլն է ու միշտ այդպիսին լինելու է..»։