Բոլորիս էլ հայտնի է, որ իրավիճակը լարված է. Սյունիքի մարզպետ

«Ունենք լարվածություն, առաջնագծի երկայնքով լարվածությունը պահպանվում է, մարզն ապրում է բնականոն կյանքով` բացառությամբ Ներքին Հանդի»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Նա նշել է, որ մարզն ապրում է բնականոն կյանքով, իսկ առհասարակ բոլորիս էլ հայտնի է, որ իրավիճակը լարված է:

«Ներքին Հանդում, բոլորիս է հայտնի է, որ կա ադրբեջանական կողմի ներխուժում և ադրբեջանցիները պետք է իրենց զորքը հետ քաշեն տարածքից: Կոնկրետ թվեր կդժվարանամ նշել, բայց մարդկանց կյանքի վրա ազդել է այդ տարածքում»,-ասաց նա:

Ղուկասյանի խոսքով՝ այս պահին էլ շուրջ 25 միլիոն դրամի ծրագիր են իրականացնում Ներքին Հանդում մարդկանց վնասները փոխհատուցելու համար:

Անդրադառնալով Սյունիքում գտնվող արցախցիներին` մարզպետը նշեց, որ չկա գեթ մեկ արցախցի ում կեցության և այլ հարցերը լուծված չեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել