Երանի սեփական տանը պայքարողներին. Արտակ Բեգլարյան

Արցախի ժողովուրդը հուժկու հանրահավաքով վերահաստատեց իր հետևողական ու վճռական պայքարի կամքը՝ չնայած բոլոր զրկանքներին ու մարտահրավերներին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Երանի սեփական տանը պայքարողներին և շնորհակալություն նրանց անկոտրում կեցվածքի համար: Հավերժական պետականությանն ու Հայրենիքին արժանանում են պայքարող ազգերը:

Հպարտ եմ Արցախի և ազգային արժանապատվության համար պայքարող յուրաքանչյուր հայով։ Մենք ենք Արցախը»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել