Որտե՞ղ էին տիկին Հակոբյանի երեխայամետ և երեխայակենտրոն մոտեցումները նախընտրական քարոզարշավների և քաղաքական այլ միջոցառումների ժամանակ, երբ ակնհայտ էր երեխայի նկատմամբ բռնությունը՝ ներառյալ նաև Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ձևկերպումների համաձայն: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության նախկին պետ Դավիթ Թումասյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի հայտարարությանը։
«Եվ ինչո՞ւ է նա զրկում երեխաներին իրենց իրավունքներից կամ քննադատո՞ւմ այդ իրավունքներից օգտվելը:
Յուրաքանչյուր երեխա ունի միավորումների և խաղաղ հավաքների ազատության իրավունք (Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 15-րդ հոդված), ազատորեն արտահայտելու իր կարծիքը, այդ իրավունքը ներառում է ցանկացած բնույթի տեղեկատվություն և գաղափարներ որոնելու, ստանալու և հաղորդելու ազատությունը (Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 13-րդ հոդված), իսկ պետությունները հնարավոր առավելագույն չափով ապահովում են երեխայի գոյատևումը և առողջ զարգացումը (Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 6-րդ հոդված):
Երեխայի իրավունքների ապահովումը ծնողի պարտականությունն է և եթե 3 տարեկանի փոխարեն պաստառը գրել են ծնողները, ապա 7 տարեկան և ավելի բաձր տարիքի երեխաները ոչ միայն գրում են, այլ նաև տեսաուղերձներ տարածում:
Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում (ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդված):
Հ.Գ. Երեխայի կամարտահայտությունը սկսվում է վաղ մանկությունից՝ սկզից հույզերով ու միմիկայով, իսկ հետո արդեն՝ խոսքով: Կարծիք արտահայտելու և լսված լինելու իրավունքը տարիքային սահմանափակումներ չունի»,-նշել է Թումասյանը: