Դեկտեմբերի 30-ին քաղաքացիները աշխատանքը մեկ ժամ շուտ կավարտեն

Iravaban.net-ը հայտնում է, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն Ամանորը և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ին, այնպես էլ հունվարի 1-ին, հունվարի 2-ին և 6-ին:

Նշենք, որ դեկտեմբերի 31-ը շաբաթ օր է, հունվարի 1-ը՝ կիրակի, իսկ 2-ը՝ երկուշաբթի։ Սուրբ Ծնունդը կնշվի ուրբաթ օրը։

Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել