Սիսիանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սիրելի՛ սիսիանցիներ,
Վաղ առավոտյան մեր տեխնիկական աշխատակազմը հայտնաբերեց, որ քաղաքի տոնական լուսավորությունն ապահովող բոլոր հոսանքալարերը լրջորեն վնասված են։
Իրադարձության առնչությամբ հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը՝ հանցագործներին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար։
Իսկ Սիսիանի համայնքապետարանն ուրախությամբ ավետում է, որ երկարատև ջանքերի արդյունքում հնարավոր դարձավ վերականգնել վնասված հատվածնեը և սիսիանցի մանուկներին խոստացված հեքիաթը դարձնել իրական։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին հոսանքալարերի վերականգման աշխատանքներին։
Իսկ կատարվածի վերաբերյալ մեկնաբանությունները թողնում ենք համայնքի բնակիչներին։
Եվ այսպես, հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։00-ին՝ Սիսակ Նահապետի անվան հրապարակում»։