Թափուր հաստիք վարչապետի աշխատակազմում

Վարչապետի աշխատակազմի մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն․

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․

Փորձագետը՝

1) իրականացնում է բարեգործության ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի հասցեով ստացված հայտերի ուսումնասիրման և բարեգործության ոլորտը համակարգող իրավական ակտերին դրանց համապատասխանության ստուգման աշխատանքներ.
2) իրականացնում է բարեգործության ոլորտի համակարգման վերաբերյալ լիազորված մարմնի որոշման նախագծերի մշակման, դրանց վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարծիքների ստացման աշխատանքներ.
3) իրականացնում է լիազորված մարմնի որոշման նախագծերի վերաբերյալ արված դիտողությունների և առաջարկությունների ու դրանց լուծմանն ուղղված քայլերի կապակցությամբ քննարկումների կազմակերպման և դրանք բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի քննարկմանը նախապատրաստման աշխատանքներ.
4) իրականացնում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի նիստերի օրակարգի կազմման, նիստերի հրավիրման, նիստերի արձանագրությունների կազմման և սահմանված կարգով լիազորված մարմնի որոշման նախագծերի ստորագրման ներկայացման աշխատանքներ.
5) իրականացնում է բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված՝ ծրագրերի ընթացքի և ավարտի վերաբերյալ տեղեկատվության (հաշվետվությունների) ուսումնասիրման և դրա հիման վրա տեղեկանքների պատրաստման աշխատանքներ.
6) իրականացնում է լիազորված մարմնի որոշմամբ բարեգործական որակված ծրագրերի ընթացքի ուսումնասիրության և արդյունավետության գնահատման (մշտադիտարկման) աշխատանքներ.
7)իրականացնում է բարեգործական ծրագրերի համակարգման շրջանակներում համագործակցությունը բարեգործության մասնակիցների (բարեգործներ, բարեգործություն ստացողներ)՝ օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, դրանց ներկայացուցչությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ բարեգործական), կրոնական ու նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների և առանձին բարերարների հետ տարվող աշխատանքներ.
8) իրականացնում է բարեգործության ոլորտի համակարգման և բարեփոխման վերաբերյալ ուսումնասիրությունների կատարման, դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, համապատասխան իրավական ակտերի կատարելագործման (օրենքներ, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներ, հրամաններ) նախագծերի մշակման աշխատանքներ.
9) իրականացնում է բարեգործության ոլորտին առնչվող հարցերի շուրջ մասնագիտական կարծիքի տրամադրման աշխատանքներ:

Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 տարի ժամանակահատվածով։

Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետն ունի բարձրագույն կրթություն, ՀՀ Սահմանադրության, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի իմացություն, համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցնելով աշխատելու ունակություն, տիրապետում է հայերեն և անգլերեն լեզուներին:

Փորձագետի պարտականությունները`
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2022 թվականի դեկտեմբերի 27-ը ներառյալ։

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները [email protected] էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1)դիմում (ձևանմուշը կցվում է).
2)անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4)աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները)
5)արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6)մեկ լուսանկար 3×4 սմ չափսի.
7)համառոտ CV:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 756, էլ. փոստ` [email protected]/:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել