Ադրբեջանական և հայկական կողմերը մշտապես աշխատում են առաջարկների վրա և դրանք ներկայացնում միմյանց։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած համատեղ ասուլիսում՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը՝ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացնելու մասին։
«Դժվար է ասել, թե փաստաթուղթը մեզ բավարարում է, և դա սխալ կլինի։ Բնականաբար, գործընթացը հեշտ չէ, բարդ է։ Կողմերի դիրքորոշումները շատ դեպքերում տարբեր են, ուստի առաջարկները պետք է քննարկվեն մի քանի փուլով։
Այս քննարկումների արդյունքում դուք ավելի հստակ արտահայտում եք ձեր դիրքորոշումը մյուս կողմին և ավելի լավ եք հասկանում մյուս կողմի դիրքորոշումը։ Երեկ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել համաձայնագիրը ներկայացված պայմաններով։
Բայց մենք հասկանում ենք, որ պայմանագրերն այդպես չեն կնքվում։ Ելնելով այս տրամաբանությունից՝ մենք պատրաստ էինք հոկտեմբերի 2-ին Ժնևում մեր պայմաններով համաձայնագիր ստորագրել», – մեջբերում է Minval-ը Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերը։