Դաշնակցության Աստվածն արդարադատ է․ Գեղամ Մանուկյան

Ազգային Ժողովի ամբիոնից այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ շատ դժվար է տարիքի բերումով քաղաքական կարճ կենսագրություն ունեցողին բացատրել տարիներ, տասնամյակներ առաջ տեղի ունեցածները։

«Դաշնակցությունը ցույցեր էր անում ու լավ էր անում, Դաշնակցությունը մի կողմից ցույց էր անում Արցախը պաշտպանելու համար, մյուս կողմից՝ հարյուրավոր Դաշնակցականեր կռվում էին։ Ցույցի օրերին էին Վարդան Դուշմաններ, Աշոտ Ասկոլկաներ զոհվում, նույն օրերին։ Դաշնակցությունը ցույց էր անում, մյուս կողմից ԱԺ-ում ստիպում իշխանությանը փոստաթուղթ ստորագրի, որով արգելվում էր որևէ պետական պաշտոնյայի Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու մասին որևէ թուղթ ստորագրի, Դաշնակցությունը ցույց էր անում, ընդդիմության հետ մեկտեղ պարտադրում, որ Պաշտպանության նախարար նշանակվի Վազգեն Մանուկյանը ու նույն տարին դեկտեմբերին Կապանի թուրքական կրակնահերթերն էին ոչնչացնում, 30 տարի Կապանն ապահով էր ապրում, որ հիմա նորից Կապանը թուրքի պռունկի տակ ապրի։ Այդ ժամանակ Ներքին Հանդն էր ազատագրվում, հիմա՝ թուրքինը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել