Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում, որ Երևանում դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` գիշերը և առավոտյան մառախուղ:
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 23-28-ին գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
