ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ենթարկվել է բարեհաջող ստենտավորման և դուրս է գրվել։ Այս մասին հայտնում է Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
«Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, առողջական վիճակի պլանային զննումից հետո, ենթարկվել է բարեհաջող ստենտավորման և դուրս է գրվել «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայից», – գրել է Մուսինյանը: