Այլ կերպ էի պատկերացնում փոխգնդապետի, հայոց բանակի սպայի և ընդդիմադիր քաղաքական գործչի հետ աշխատանքս․ Արև Աբելյան

Սյունիքի Տաթև համայնքի ղեկավարի օգնական Արև Աբելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առաջին անգամ իմ 20-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում լքում եմ այն ղեկավարին, ում կողքին կանգնել եմ։ Մնացած ԲՈԼՈՐ դեպքերում, ԲՈԼՈՐԻ  հետ գնացել եմ մինչև վերջ, նրանց հետ անցել դժվարությունների միջով,  մինչև վերջ մնացել նրանց կողքին, նրանց հետ դուրս եկել աշխատանքից անգամ այն դեպքում, երբ  շահավետ առաջարկ եմ ստացել շարունակել գործակցությունը։

Հիմա դադարեցնում եմ  Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանի հետ գործունեությունս։ Չմեկնաբանելով  այլ մանրամասներ միայն ասեմ, որ այլ կերպ էի պատկերացնում փոխգնդապետի, հայոց բանակի սպայի և ընդդիմադիր քաղաքական գործչի հետ աշխատանքս։

Մերժելով բազում աշխատանքների առաջարկներ ընտրեցի Տաթևն ու խոստովանեմ, որ… ՍԽԱԼՎԵՑԻ։

Հ.Գ. Կյանքում կարևորում եմ ազնվությունը, հավատարմությունն ու խոսքին տեր կանգնելը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել