Նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 20-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սերգեյի ՍԱՆԱՄՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,-նշվում է հրամանագրում: