Գրիգոր Էլիզբարյանը՝ Զինվորական դատախազ․ նոր հրաման

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեկտեմբերի 21-ի հրամանով՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյանը նշանակվել է զինվորական դատախազ, Գլխավոր դատախազի տեղակալ։

Նոյեմբերի 1-ից նա զբաղեցնում էր զինվորական դատախազի տեղակալի պաշտոնը:

Հավելենք, որ Էլիզբարյանը մինչ այդ զբաղեցրել է Շիրակի կայազորի զինվորական դատախազի, Լոռու կայազորի զինվորական դատախազի, Լոռու մարզի դատախազի, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի, ՀՀ զինվորական դատախազության Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել