Գեոմագնիսական փոթորիկների հետևանքները կարող են լինել շատ ավելի ծանր, քան մենք պատկերացնում ենք

Գեոմագնիասկան դաշտի տատանումներ․ դրանք պայմանավորված են գեոմագնիսական փոթորիկներով, որոնք շատ տարբեր են մթնոլորտային փոթորիկներից և խաթարում են Երկրի վերին մթնոլորտը։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Սկիզբ են առնում Արեգակի վրա բռնկումներից: Զարգացման արդյունքում ձևավորվող պսակային զանգվածային պլազման արևային քամու շնորհիվ դուրս է մղվում տիեզերական տարածություն։ Միլիարդավոր տոննաներ կշռող պլազման միջմոլորակային տարածությունում կարող է զարգացնել վայրկյանում 6-2000կմ արագություն։ Ըստ արագության, երկիր է հասնում մի քանի ժամից մինչև մի քանի օրում։
Տարբերվում են իրենց ուժգնությամբ և տևողությամբ։

Գեոմագնիսական փոթորիկների հետևանքները կարող են լինել շատ ավելի ծանր, քան մենք պատկերացնում ենք։ Ուժեղ փոթորիկները կարող են առաջացնել տարատեսակ խնդիրներ, ինչպիսիք են՝ էլեկտրականության լայնամասշտաբ անջատումները, տրանսֆորմատորների աշխատանքային խոչընդոտները, գերտաքացման առաջացում մթնոլորտի վերին շերտերում՝ մասնավորապես իոնոլորտում, ինչպես նաև սխալներ են առաջացում GPS համակարգերից ստացված դիրքի տվյալների մեջ։ Թերևս միակ դրական փաստն այն է, որ արարում են գեղեցիկ բևեռափայլերի տեսարաններ։

Պատմության ընթացքում ամենահզոր գեոմագնիսական փոթորիկը գրանցվել է 1859 թվականի սեպտեմբերի սկզբին և հայտնի է որպես «Քարինգթոնի իրադարձություն» անվամբ։ 1859 թվականի օգոստոսին ամբողջ աշխարհի աստղագետները հետևում էին արևի վրա հետզհետե ավելացող բծերին։ Նրանց թվում էր նաև Ռիչարդ Քարինգթոնը, որը սիրողական աստղադիտող էր՝ Անգլիայի Ռեդհիլ փոքրիկ քաղաքից։ Սեպտեմբերի 1-ին, երբ Քարինգթոնն ուրվագծում էր արևային բծերը, նա կուրացավ լույսի հանկարծակի բռնկումից։ Դա պսակային զանգվածային արտանետում էր դեպի տիեզերական տարածություն՝ ուղղված երկրին, որը կշռում էր միլիարդավոր տոննաներ։

Ամեն ինչ սկսվեց մեծամասշտաբ բռնկումից 17,5 ժամ հետո։ Խափանվեց ամբողջ աշխարհի հեռագրական կապը, մեծ թվով ցանցային օպերատորներ էլեկտրահարվեցին ամբողջ աշխարհում, վառվեցին հեռագրական թղթերը, մթնոլորտը գերէլեկտրականացավ, բևեռափայլեր էին նկատվում ցածր լայնություններում գտնվող երկրներում և շատերն անգամ առաջին անգամ էին ականատես լինում։ Այն ժամանակ մարդիկ մտածում էին աշխարհի վերջն է։ Պատկերացնելն անգամ շատ ահասարսուռ է մեր ժամանակներում այսպիսի փոթորիկները ինչպիսի հետևանքներ կարող են թողնել թե մարդկանց և կենդանիների, թե տարբեր բնագավառներում՝ առաջացնելով տրիլիոնավոր դոլարների վնասներ։

Գեոմագնիսական փոթորկի բնույթը ավելի լավ պատկերացնելու համար առաջարկում ենք դիտել NASA-ի կողմից ստեղծված անիմացիոն հոլովակը, հոլովակը՝ մեկնաբանություններում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել