Արցախում ևս մեկ մարդ մահացավ. պատգամավոր

Ադրբեջանցի ագրեսորների գործողությունների հետևանքով Արցախում ևս մեկ մարդ մահացավ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի պատագամավոր Թագուհի Թովմասյանը։

«Քաղաքակիրթ աշխարհի լռության պատճառով կյանքեր են խորտակվում, ճակատագրեր խեղվում հայկական երկրորդ հանրապետությունում:

Իրավական պատիժը պետք է անխուսափելի լինի ազերիների և նրանց ագրեսոր առաջնորդի համար»,-նշել է նա:

—————

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել