ՓՊ-ն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը և Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիան իրենց զորակցությունն են հայտնում Արցախի Հանրապետության ժողովրդին, մասնավորապես Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամներին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Փաստաբանների պալատը։

«Այս դժվար վիճակում շատ կարևոր է ազգային միասնականությունը, այդ թվում՝ մասնագիտական համերաշխությունը:
Փաստաբանների պալատը և Փաստաբանական ակադեմիան չեղարկել են իրենց ամանորյա միջոցառումները և միջոցառումների համար նախատեսված, ինչպես նաև այլ տնտեսած միջոցները փոխանցելու են Արցախի Հանրապետության փաստաբանների պալատին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել