Թափառող շների վրա կրակող տղամարդիկ հայտնաբերվել են․ ոստիկանություն

Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.55-ին, Շիրակի մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները ծառայության ընթացքում տեղեկություն էին ստացել, որ ինչ-որ մարդիկ «Օպել»-ով շրջում են Մարալիկ քաղաքում և կրակում թափառող շների ուղղությամբ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Ծառայություն կատարելու ընթացքում պարեկները Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցում հայտնաբերել են սպանված շուն, իսկ ժամը 22.30-ի սահմաններում Ձերժինսկու և Մադաթյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել և կանգնեցրել են հիշյալ «Օպել»-ը, որի մեջ եղել են երեք տղամարդ:

Մեքենայում՝ տեսանելի տեղում, եղել է որսորդական հրացան: Տղամարդկանցից մեկը հայտնել է, զենքն իրենն է, ունի այն կրելու և պահելու իրավունք: Նաև հայտնել է, որ շանը կրակել է ինքը:

Տղամարդիկ ձերբակալվել և տարվել են ոստիկանության Անիի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել