Ազգային ժողովում քննարկվում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում Արմեն Նուրբեկյանի ընտրության հարցը։
Նուրբեկյանի թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Նա 2020 թվականից զբաղեցնում է ԿԲ-ի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրենի և Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարի պաշտոնները: