Նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 20-ին հրամանագիր է ստորագրել, որով Վահե Ենգիբարյանին վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում է շնորհվել։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Իրավագիտության զարգացման, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ազգային անվտանգության ծառայության տնօրենի խորհրդական Վահե Գուրգենի ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»,-նշվում է հրամանագրում:
Կարդացեք նաև՝