Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը։
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լուսինե Աբգարյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Դավիթ Վեքիլյանի թեկնածությունները:
Թեկնածուներին ԱԺ-ում ներկայացնում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը: Նա հայտնեց, որ թեկնածու Լուսինե Աբգարյանը չի եկել ԱԺ, քանի որ այլևս ասելիք ունի։
«Դատավորը այս թափուր տեղի համար 2022-ի ամռանը մասնակցել է ամբողջ գործընթացին, հանդիպել է խորհրդարանական խմբակցության հետ, մասնակցել է լիագումար նիստի քննարկմանը։ Նա գտնում է, որ ասել է այն ամենը, ինչ ուներ ասելու այս դատարանի, իր գործունեության հետ կապված, խնդրում է իր հարցը քննարկել առանց իր ներկայության»,-նշեց Անդրեասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։