Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Արման Թովմասյանի ելույթը

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Թովմասյանի, Վահագն Թորոսյանի և Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները: Ներկայացված 3 թեկնածուներից ԱԺ-ն պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու:

Թեկնածուներին ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:

Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում հարցի քննարկմանը: Մի քանի նախագծերի քննարկումից ու քվեարկությունից հետո խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վարման կարգով իր ելույթում ասաց՝ օրակարգի հաջորդ հարցերը վերաբերում են պաշտոնների նշանակմանը:

«Եվ քանի որ, իմ գնահատմամբ, դրանք ըստ էության 1 քաղաքական ուժի կողմից կատարվող նշանակումներ են, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու պաշտոնների նշանակման ընտրության քվեարկությանը»,-նշել է նա:

Արման Թովմասյանի ելույթը՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել